Կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է կանանց շրջանում։

Երկար տարիների հիմնարար հետազոտությունների շնորհիվ այն նաև ատավել բուժելիներից մեկն է։ Բացառություն է կազմում հատկապես ագրեսիվ տարբերակը, որը հայտնի է որպես կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ (TNBC): Այն կազմում է կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի 10-15 տոկոսը։ TNBC-ն անհամաչափորեն վնասում է երիտասարդ կանանց։

Արդյունավետ բուժման եղանակներ չկան։

Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիայի պրոֆեսոր Դեյվիդ Սփեկտորի և ասպիրանտ Վենբո Շուի՝ Ամերիկյան քաղցկեղի հետազոտությունների ասոցիացիայի Molecular Cancer Research բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հայտնագործությունը կարող է օգնել բացահայտել դրանցից առաջինը։

Սպեկտորի խումբն ուսումնասիրում է երկար չկոդավորող ՌՆԹ-ներ (lncRNA) անվանումը կրող ՌՆԹ-ների դերը քաղցկեղի առաջացման մեջ։ Նրեկայում նրանք պարզել են, որ հազվադեպ հետազոտված lncRNA-ն, որը նախկինում կապված է եղել ստամոքսի քաղցկեղի հետ, TNBC-ի զարգացման մեջ նույնպես դեր է խաղում: Այն կրում է LINC01235 անվանումը։

Սփեկտորի լաբորատորիան LINC01235-ը հայտնաբերել է մարդու կրծքագեղձի ուռուցքի օրգանոիդների՝ քաղցկեղի փոքրիկ եռաչափ մոդելների ՌՆԹ հաջորդականացում կատարելիս։ Նախագիծը ղեկավարող Վենբո Շուն 11 հազարից ավելի քաղցկեղից տառապող բուժառուների տվյալների բազան՝ The Cancer Genome Atlas-ի տվյալները ուսումնասիրելիս կասկածել է, որ LINC01235-ի և TNBC-ի միջև կապ կա։ Արդյունքները ենթադրում են, որ LINC01235-ի արտահայտությունը համընկնում է կրծքագեղձի քաղցկեղի NFIB գենի արտահայտման հետ, որն արդեն կապված է TNBC-ի հետ։ Սակայն, ըստ Սփեկտորի, NFIB-ի մասին «շատ քիչ բան» հայտնի էր, իսկ LINC01235-ի մասին՝ գրեթե ոչինչ։