Նա պարզապես կոսմետոլոգ չէ, այլ արվեստագետ՝ գեղեցկությունը վերակերտելու աշխարհում։ Իր հեղինակային մեթոդով նա ոչ միայն բարելավում է արտաքին տեսքը, այլ վերափոխում կանացի ինքնավստահությունն ու տրամադրությունը։ Յուրաքանչյուր այցելություն դառնում է անհատական մոտեցում, նուրբ խնամքի ու մասնագիտական վարպետության միաձուլում։ Գեղեցկության յուրովի կերտման մեթոդի հեղինակը համոզված է, որ լինելով ապարատային ֆիզիոթերապիայի բժիշկ և ծավալելով 15 տարվա մասնագիտական գործունեություն, նա այսօր կարող է մի քանի սարքավորումների համակցությամբ ունենալ իր եզակի ձեռագիրը, և փաստել, որ ֆիզիոթերապևտիկ սարքավորումներն են հենց այս մեթոդի գրավականը։
Կյանքի բնականոն ընթացքի փոփոխության համաձայն՝ քմահաճ հաճախորդները ևս պահանջում են առանց բարդությունների ու հետևանքների արագ աշխատանք։ Այդուհանդերձ բոլոր պրոցեդուրաների համատեղումը պետք է լինեն անվնաս և արդյունավետ։ Եվ բնականաբար, լավ արդյունք ապահովում են լիցենզավորված (երաշխավորված) սարքավորումները։

Հրաշագործ ձեռքերի արվեստագետը նաև անհատական գեղեցկության բանաձևի հիմնադիրն է. Նրա մոտ յուրաքանչյուր շփում վերածվում է վերափոխման արարողության։ Այս մեթոդը ոչ միայն արտաքին փայլ է հաղորդում, այլ նաև ներքին ինքնավստահություն՝ ընդգծելով հաճախորդի բնական գեղեցկությունը։
Նա վստահ է, որ մաշկի առողջությունը սկսվում է սիրուց։ Եվ հենց այդ սիրով են հագեցած նրա բոլոր շարժումները, թե՛ խորհրդատվության ժամանակ, թե՛ պրոցեդուրաների ընթացքում, և թե' աշխատանքի ավարտին։
Կոսմետոլոգը նշում է նաև, որ
քանի որ լիարժեքորեն տիրապետում է սարքավորումների աշխատանքային բնույթին և հասկանում նրանց լեզուն, ուստի կարողանում է նաև հասկանալով նրանց տեխնոլոգիան' համատեղել դրանց աշխատանքը միասին։
Նա ունի մի շարք մեթոդներ, սակայն շեշտադրումը դնում է ապարատային և ներարկումային տարբերակների վրա, առանձնապես՝ ապարատային, որն ուղղված է կնճիռների վերացմանը։ Նրա հաճախորդները դրական վերափոխումը տեսնում են շատ կարճ ժամանակահատվածում` հայելու մեջ։ Ուստի փոխադարձ հաճելի է նաև լսել մեկնաբանություններ, ստանալ զանգեր և արձագանքներ հաճախորդներից, գոհունակության խոսքեր նվիրյալ հաճախորդներից։ Կիրառման ընթացքում բժիշկը երբևիցե չի նկատել կողմնակի խնդիրներ, բացասական հետևանքներ հաճախորդների կողմից։ Ուստի հաճախորդները ևս հանգիստ ընդունում են բոլոր պրոցեդուրաները' առանց կողմակի մտավախությունների։

Ապարատային ֆիզիոթերապիայի բժշկի ձեռագիրը յուրահատուկ է, իսկ լիցենզավորումը՝ նրա երաշխավորագիրը։
Պրոցեդուրան իրականացվում է ոչ թե ներարկումային, այլև երկու տարբեր տեխնոլոգիաներով հագեցված սարքերով։
Յուրահատկություններից մեկն էլ այն է, որ որոշակի պարամետրերի գործածմամբ է կիրառվում՝ հաճախորդի դեմքն ու մաշկը հատուկ նյութերով չծանրաբեռնելու համար։ Արդյունքը ստացվում է ֆիզիկական գործոնի օգնությամբ, նույն ինքը՝ ֆիզիոթերապիան (Лазеры,Радиочастотный лифтинг)։
Պրեպարատները կիրառվում են ելնելով պացիենտի ունեցած խնդիրներից։ Բժշկուհին հստակ նշում է նաև, որ այս պրոցեդուրաները կարելի է կրկնել ամիսը մեկ կամ երկու անգամ, բայց մեծամասամբ հաճախորդը բավարարվում է մեկ այցով` կախված տարիքից և օրգանիզմի արձագանքներից, արդյո՞ք ունի վիտամինների ու հանքային տարրերի պակաս։ Մի սարքավորման ալիքը կարող է հասնել մի շերտի, մյուսը՝ այլ։ Այսինքն, բժշկուհու հայտնագործած մեթոդի շնորհիվ սարքերը հաջորդաբար ներգործում են մաշկի բոլոր շերտերի վրա։
Համաշխարհային տենդենցներին համապատասխան, ի սկզբանե սարքավորումների բարձրացված պարամետրերի գործածումը բերեց բացասական հետևանքների։ Այդուհանդերձ, գործածելի դարձան ցածր պարամետրերով կիրառությունները։
Բժշկուհին նաև շեշտում է, որ հենց առաջին իսկ օրվանից աշխատել է ցածր պարամետրերով՝ չչարաշահելով այն։
Ուստի բոլոր ասպեկտներում պետք է ամեն բան սկսել նորմայից։
«Մաշկը պետք է նախ և առաջ իր ռեսուրսների շնորհիվ վերականգնվի, իսկ դու պարզապես նպաստում ես դրան, արթնացնում օրգանիզմը, ստիպում օրգանիզմին աշխատել, վերարտադրել յուր կոլագենը»,֊ համոզված է բժշկուհին։
Նա նշում է, որ ինքն անչափ ուրախ է, որ իր մոտ դա հաջողվել է։ Հետագայում նա իր հաջողության բանալիով պատրաստ է կիսվելու, ուսուցանելու բոլորին, որպեսզի բոլոր մասնագետները ևս աշխատեն և կիրառեն այն։ Այստեղ կան որոշակի սկզբունքներ։ Նախ անհրաժեշտ է պարզապես սովորել և հասկանալ սարքավորումների դերն ու ազդեցությունները՝ չվնասելով հաճախորդին՝ ստանալով աճող դրական արդյունք։ Տալիս ենք հաճախորդին նաև ժամանակ՝ հանձնելու անհրաժեշտ անալիզներ, ճշտելու առկա խնդիրները, քանզի գեղեցկությունը հիմնված է նաև առողջության վրա։ Շատ կարևոր է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ սարքավորումը պետք է լինի անվտանգ, նախատեսված ոչ միայն կոսմետոլոգիական պրոցեդուրաների համար, այլև՝ բժշկության։
Եվրոպական ու մի շարք այլ երկրներում ուսում ստանալուց հետո նա կարողացավ ունեցած փորձը կիրառելուց զատ, կերտել սեփական ձեռագիր։ Բժշկուհին հանդիսանում է նաև «ASLMS ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»

՚՚Լազերային բժշկության և վիրաբուժության՚՚ ամերիկյան ասոցիացիայի մշտական անդամ։
Իր աշխատանքային գործունեության մեջ ներառված են նաև հրաշալի պրեպարատներ, որոնցից են հիալուրոնաթթուն, վիտամին С-ն և այլն։
Եվ վերջապես "Պետք է լինել գեղեցիկ, գեղեցիկ դարձնելով նաև հոգին"...
Նյութի հեղինակ՝ Երվանդ ՄԱՐԵՅԱՆ






