Բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային հետազոտությունը օրգանիզմի մակերեսային կառուցվածքների բարձր լուծաչափով պատկերներ ստանալու հնարավորություն է տալիս։ Այս հետազոտության համար տվիչի հաճախականությունը պետք է լինի 20 մեգահերցից ոչ պակաս:
Այն կիրառում են մանր հոդերի, մաշկի և ենթամաշկային շերտերի, ջլերի, կապանների, պերիֆերիկ նյարդերի, մակերեսային գոյացությունների, ներարկումից կամ վիրահատությունից հետո առաջացած ախտաբանական փոփոխությունների ուսումնասիրության համար։
Մասնավորապես, Նաիրի բժշկական կենտրոնում պերիֆերիկ նյարդերի ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է 18 և 24 մեգահերց հաճախականությամբ տվիչներով։
Վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր տվիչով, որն աշխատում է 22 մեգահերց հաճախականությամբ, ունի փոքր չափեր, և յուրօրինակ՝ մականի նման կառուցվածք, որը թույլ է տալիս հետազոտել մարմնի դժվար հասանելի հատվածները։
Մանրամասները՝ տեսանյութում։





