Ըստ Միավորված ազգերի կազմակերպության՝ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) վերաբերյալ գլոբալ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միայն կեսն է ստանում անհրաժեշտ բուժումը։ Սա աշխարհի միակ տարածաշրջանն է, որտեղ ՁԻԱՀ-ից մահացությունների թիվը շարունակում է աճել։ Մինչև 2030 թվականը ենթադրյալ 90% կրճատման փոխարեն, 2010 թվականից ի վեր այդ ցուցանիշը մեկուկես անգամ աճել է, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) կանխարգելման ծրագրերը ճգնաժամի մեջ են, և խոցելի խմբերի հետ աշխատող կազմակերպությունները «զանգվածային թերֆինանսավորում ունեն», զգուշացնում է ՄԱԿ-ը:
2024 թվականին ՁԻԱՀ-ից մահացել է 630 հազար մարդ, որոնց 61%-ը՝ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում։ ամեն տարի 15-24 տարեկան ավելի քան 210 հազար աղջիկ և երիտասարդ կին վարակվել է ՄԻԱՎ-ով, ինչը կազմում է օրական 570 նոր դեպք, նշվում է զեկույցում։






