50 տարի անց քաղցկեղի բուժումից հետո գոյատևման մակարդակը կաճի չորս անգամ։ Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության առաջատար բժիշկ պրոֆեսոր Սթիվեն Պոուիսը։

Նրա խոսքերով՝ թոքերի քաղցկեղը «շատ ավելի հազվադեպ» կհանդիպի՝ կլինիկական փորձարկումներում արդյունավետություն ցուցաբերած պատվաստանյութերի շնորհիվ։

«Ինչպես նաև թեստերի շնորհիվ, որոնք թույլ են տալիս բացահայտել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի ուռուցքների գենետիկական պրոֆիլը, ինչը հիվանդներին հնարավորություն է տալիս արագորեն ստանալ անհատական բուժման պլաններ»,— հավելել է նա։

Պրոֆեսորը նշել է, որ վերջին տարիներին իմունաթերապիայի, դեղորայքային բուժման և վաղ հայտնաբերման ոլորտում ձեռքբերումները հնարավորություն են տվել զգալիորեն ավելացնել հիվանդների կյանքի տևողությունը՝ պահպանելով դրա լիարժեքությունը։