Իսպանական Բադալոնա քաղաքում բացվել է աշխարհում առաջին կլինիկան, որը մասնագիտացած է անալ սեքսի հետ կապված վնասվածքների բուժման մեջ, հաղորդում է El Pais-ը։
Վիրաբույժ Սանդրա Վելայի խոսքով՝ գործունեության առաջին երկու ամիսների ընթացքում կլինիկա է այցելել մոտ 60 մարդ։ Նրանցից ոմանք մի քանի տարի առողջական խնդիրներ են ունեցել, բայց չեն համարձակվել բժշկի դիմել, քանի որ անալ սեքսը դեռևս տաբու է։ Այս հիվանդանոցում մարդիկ անհարմար չեն զգում, երբ մասնագետները նրանց տարբեր հարցեր են տալիս անամնեզ հավաքելու համար, հավելել է Վելան։
Ըստ նրա՝ կլինիկան բուժում է հեմոռոյ, անալ ճաքեր, ֆիստուլաներ և շատ այլ հիվանդություններ։ Հիվանդանոցում բուժվում են նաև այն մարդիկ, որոնք տարբեր առարկաներ են մտցրել հետանցք առանց սահմանափակիչի և որպես հետեւանք, դրանք ամբողջությամբ մտել են ներս։
Եզրափակելով՝ վիրաբույժը նշել է, որ բժշկական հաստատությունը զբաղվում է նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բուժմամբ և տեղեկատվություն է տրամադրում անալ սեքսի ժամանակ վնասվածքների կանխարգելման վերաբերյալ։






