Հայաստանում սկսում է հոգեբանին դիմելու մշակույթ ձեւավորվել, կարծում է հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ դիմելիությունը հոգեբաններին Հայաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճել է, ընդ որում՝ դիմում են ոչ միայն հոգեբանական սուր խնդիրների եւ նեւրոզների առկայության դեպքում, այլեւ անձնային աճի, կյանքը վերարժեքավորելու համար:

Իսկ ո՞ր տարիքի մարդիկ են ամենից հաճախ հոգեբանի դիմում: Լիլիթ Բաղդասարյանի խոսքով, սովորաբար հոգեբանի կարիք են ունենում այսպես կոչված «ճգնաժամային տարիքի» մարդիկ.

Դեռահասներ

Դեռահասության շրջանում գտնվող պատանիները հաճախ են հոգեբանական օգնության կարիք ունենում, սակայն ավելի հաճախ ոչ թե հենց իրենք են դիմում, այլ՝ իրենց ծնողները կամ բարեկամները:

30-35 տարեկան մարդիկ

30 տարեկանում շատ մարդիկ կրկին ճգնաժամ են ապրում: Այս տարիքում մարդիկ հասունանում են, եւ շատ բան նրանց կյանքում փոխվում է: Լիլիթ Բաղդասարյանի խոսքով՝ հոգեբաններին դիմող մարդկանց մեծ մասը հենց այս տարիքային խմբում է՝ 30-35 տարեկան:

50-նն անց մարդիկ

50 տարեկանից հետո շատերի մոտ կրկին ճգնաժամային տարիք է սկսվում. առողջությունը այդ տարիքում շատերի մոտ վատանում է, մոտենում է թոշակին անցնելու ժամանակը, եւ այս ամենը խթանում է հոգեբանական խնդիրները, ինչը մարդկանց ստիպում է վերանայել կյանքը եւ երբեմն դիմել հոգեբանի: