Ամեն ինչ անում ենք, որ 2026թ. Հունվարի 1–ից մի փուլով գոնե սկսենք գործարկել պարտադիր բժշկական ապահովագրությունը։ Այս մասին ասել է առողջապահության նախկին նախարար, ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Մենք հենց հիմա էլ քննարկումների մեջ ենք, ամեն ինչ անում ենք, որ ինչքան հնարավոր է՝ շուտ գործարկվի համակարգը»,– ասաց պատգամավորը, հավելելով, որ սա կարևոր է առաջին հերթին հենց այդ տեսնակյունից ամենաանպաշտպան խմբի՝ թոշակառուների համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես ներկա էր քննարկմանը, սակայն, նա խուսափեց ժամկետ նշելուց։ Նա հայտնեց, որ առողջության պարտադիր ապահովման ամբողջական օրենսդրական փաթեթր նախահիծն արդեն պատրաստ է, և ակտիվ քննարկումներ են ընթանում կառավարությունում և պատգամավորների հետ։ Նա հիշեցրեց, որ ապահովագրությունըը ներդրվելու փուլ առ փուլ, և երեք տարվա մեջ բոլոր քաղաքացիները պիտի ընդգրկվեն այս գործընթացում։





