Ավստրալացի մի խումբ գիտնականներ հիվանդի ձեռքին առկա երակների հեշտ հայտնաբերմանը միտված սարք են մշակել: Հատկանշական է, որ խնդիրը բարձր արդիականություն ունի՝ մեծ թվով մարդկանց համար: Բուժքույրը որոշ դեպքերում կարող է ասեղը մի քանի անգամ ձեռքի մեջ մտցնել՝ արյունատար անոթը գտնելու համար: Հատկանշական է, որ երակների հայտնաբերման նպատակով սպեկտրի երկարալիք ինֆրակարմիր տիրույթի ճառագայթում է կիրառվում:

Հիշյալ տիրույթի ճառագայթումը թթվածնով չհարստացված հեմոգլոբինի մոլեկուլների կողմից ներծծվելու հատկություն է դրսեւորում: Եվ քանի որ երակներով թթվածնի բաղադրությամբ ոչ հարուստ արյուն է հոսում, առաջին հերթին հենց դրանք են լուսավորման ենթակա են դառնում, հաղորդում է Metro-ն:

Ճառագայթումն անվտանգ է մարդու առողջության համար, բայց եւ աչքերին ուղղել խորհուրդ չի տրվում: Սարքավորումն արդեն իսկ կիրառություն է գտել՝ Australian Red Cross Blood ընկերության եւ դոնորների հետ աշխատող այլ բժշկական ծառայությունների կողմից: Առաջիկայում սկաները հարյուրավոր դոնոր-կամավորների հետ աշխատանքի ընթացքում է կիրառվելու: Մասնագետները հույս ունեն, որ այն արյան հավաքագրման նմանատիպ տեխնոլոգիայով հետաքրքրված երիտասարդ կամավորների՝ դոնորության նկատմամբ հետաքրքրության աճի կարող է հանգեցնել: