"Բեսթ լայֆ" բժշկական կենտրոնի վիրահատարանում կրկին Ալֆրեդո Գալասսին է։ Հանրահայտ պրոֆեսորը կենտրոնի բժիշկների հետ կատարում է լրիվ փակ պսկաձև զարկերակի անցանելիության վերականգնման վիրահատություն՝ առանց կտրվածք անելու ու կրծքավանդակը բացելու։ Բժիշկները մաշկի վրա փոքր անցք անելով հատուկ կաթետերով մուտք են գործում արյունատար համակարգ և հասնում խցանված անոթին։ Անոթը բացելու համար կիրառվում են տարբեր գործիքներ։ Օրինակ՝ ռոտաբլատորը, որը փշրում է կրային նստվածքը պտտվելով, կամ Shockwave սարքը, որ ձայնային ալիքներ է արձակում։ Գալասսին քրոնիկ փակ անոթները բացելու մինիմալ ինվազիվ այս եղանակների հիմնադիրներից մեկն է։
Մանրամասները տեսանյութում։





