ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի 10-ամյա բնակչուհի Մարիսյու Գրիվնան արդեն գրեթե մեկ տարի է՝ կաթվածահար վիճակում է գտնվում՝ ուղեղի հազվագյուտ՝ գրիպի դեմ պատվաստանյութի հրահրմամբ ի հայտ եկած բորբոքման հետեւանքով: Համենայն դեպս, The Daily Mail-ի վկայակոչմամբ, այդ մասին նրա ընտանիքի անդամների կողմից հնչեցվող մեղադրանքներն են վկայում: 

Աղջնակի մոր՝ Կառլայի խոսքով, դուստրն անված տարվա դրությամբ կատարելապես առողջ ու երջանիկ կյանք է վարել:

«Նա դպրոց էր գնում, վազում, խաղում, եկեղեցու նվագախմբում երգում», - պատմել է Կառլա Գրիվնան:

Անցած տարի՝ նոյեմբեր ամսին ծնողները Մարիսյուին սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու էին տարել: Հաջորդող օրերին էլ շատ լավ էր զգում իրեն. Երախտագիտության տոնից մի քանի օր առաջ խաղում էր ընկերների հետ:

Սակայն հաջորդ օրը մայրը նրան անկողնում՝ կաթվածահար վիճակում գտավ: Միայն աչքերն էր թարթում, սակայն այլեւս ի վիճակի չէր մարմինը շարժել կամ խոսել:

Ամուսինները շատ օգնության մեքենա էին կանչել եւ միայն հիվանդանոցում սարսռազդու ախտորոշման մասին տեղեկացել: Բժիշկների հաղորդմամբ, Մարիսյուն ուղեղի հազվագյուտ ինֆեկցիա՝ սուր ցրված էնցեֆալոմիելիտ էր ձեռք բերել:

Այդ օրվանիթ գրեթե մեկ տարի է անցել, սակայն աղջկանին մինչ այժմ էլ չի հաղոջվում շարժվելու եւ խոսելու ընդունակությունը հետ բերել: Օրվա մեծ մասը տան հյուրասենյակում տեղակայված հիվանդանոցային մահճակալում է անցկացնում, քանի որ վերջինս բավականին մեծ չափեր ունի՝ ննջասենյակի համար:

Գրիվնաների համոզմամբ, իրենց դստեր հետ պատահած դժբախտության պատճառը գրիպի դեմ պատվաստանյութն է, թեեւ «բժիշկները ոչ կարող են հերքել, եւ ոչ էլ՝ հաստատել դա»:

«Ամուսինս ու ես վստահ ենք: Մենք ուսումնասիրել ենք ամեն ինչ ու եկել այն եզրահանգման, որ Մարիսյուի ներկայիս վիճակի պատճառն այդ ներկարկումն է», - նշել է Կառլա Գրիվնան: 

Մեկ այլ հետազոտությամբ պարզ է դարձել, որ վերջին շրջանում գրանցված՝ սուր ցրված էնցեֆալոմիելիտով վարակման 5 տոկոս դեպքերում հիվանդը ախտանշանների դրսեւորմանը նախորդող ամսվա ընթացքում պատվաստանյութ է ընդունել՝ գրիպի դեմ: 

2008թ.-ին, մասնավորապես, 75-ամյա մի կնոջ մոտ էր, պատվաստանյութը ստանալուց երկու օր անց, մկանների թմրութուն եւ կաթված առաջացել: Կարճ ժամանակ անց էլ հիվանդը մահացել էր:

Այդուհանդերձ, վակցինացիոն ծրագրի դեմ քննադատական խոսքեր գրեթե չեն հնչում, քանի որ վերը հիշատակված հետազոտությամբ ապացուցվել է, որ սուր ցրված էնցեֆալոմիելիտով ախտորոշման դեպքերի մեծ մասի պարագայում հիվանդացության պատճառը պատվաստանյութի հետ առնչություն չունեցող վարակումն է հանդիսանում:

Հատկանշական է, որ հիվանդությունից ապաքինումը չի բացառվում, սակայն եթե 6 ամսվա ընթացքում առաջընթաց չի դիտվում, շանսերը նկատելիորեն նվազում են: