Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստեղծել են սպիտակուցներ, որոնք կարող են կատարել նույն գործառույթը, ինչ T-բջիջների ընկալիչները՝ նույնականացնել և հարձակվել օրգանիզմի անոմալ բջիջների վրա։ Այս հայտնագործությունը կարող է արագացնել քաղցկեղի և վիրուսային վարակների անհատականացված բուժման մշակումը։ Արդյունքները հրապարակվում են Science գիտական հանդեսում։
Գիտնականները պարզաբանել են, որ T բջիջները սովորաբար ճանաչում են սպառնալիքները՝ օգտագործելով ընկալիչներ, որոնք կարդում են համապատասխան ազդանշաններն այլ բջիջների մակերեսից։ Սակայն որոշակի հիվանդության համար ճիշտ ընկալիչը գտնելը բարդ և թանկ խնդիր է։
Գործընթացը պարզեցնելու համար հետազոտողներն օգտագործել են արհեստական բանականություն, որը ստեղծել է նույն գործառույթներով 11 մանրանրբին սպիտակուցներ։ Այս սպիտակուցները փոխակերպվել են արհեստական իմունային ընկալիչների (CAR)՝ T բջիջներն ուղղակիորեն ուղղորդելու վտանգավոր թիրախների, մասնավորապես՝ ուռուցքների կամ ՄԻԱՎ-ով վարակված բջիջների դեմ:
Լաբորատոր փորձարկումների ժամանակ այդ կառուցվածքներից ութը հաջողությամբ ակտիվացրել են իմունային պատասխանը, իսկ երկուսը լիովին ոչնչացրել են վնասված բջիջները՝ առանց առողջ հյուսվածքին ազդելու։
Աշխատանքի հեղինակները. արհեստական բանականության օգնությամբ հնարավոր է արագ՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, ստեղծել կոնկրետ մարդուն համապատասխանող ճշգրիտ իմունային ընկալիչներ։ Դա հատկապես կարևոր է, քանի որ իմունային պատասխանի թիրախները գենետիկ տարբերությունների պատճառով տարբեր մարդկանց համար կարող են տարբեր լինել։






