Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը  կմասնակցի տնօրենի ընտրության նոր մրցույթին։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Նազինյանը տեղեկացրել է, որ հուլիսի 30-ին ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետից (17.00) մոտ երկու ժամ առաջ առցանց եղանակով դիմել է հայտարարված մրցույթին մասնակցելու համար՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:  Մրցույթը տեղի է ունենալու սույն թվականի սեպտեմբերի 5-ին:

«ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով հաստատել են, որ ստացել են դիմումս և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Երկար եմ մտածել՝ դիմե՞լ, թե՞ չդիմել: Բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ վերջին պահին որոշեցի դիմել, քանի որ Կենտրոնում և առհասարակ ոլորտում վերջին 5,5 տարիների ընթացքում բոլորին տեսանելի բարեփոխումները պետք է լինեն շարունակական՝ ի շահ մեր երկրի և ի շահ մեր քաղաքացիների առողջության պահպանման:

Հակառակը լինել չի կարող: Դեռևս այսքանը», – գրել է նա։