Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ՀՀ գլխավոր քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է քիմիաթերապիայի ծառայության ներկա իրավիճակը Հայաստանում:
Անդրադառնալով ոլորտի զարգացմանը նպաստող քայլերին` մասնագետը մատնանշել է Հայաստանում քիմիաթերապիա իրականացնող բաժանմունքների նկատմամբ վերահսկողության, քիմիաթերապեւտների համախմբված աշխատանքի, եվրոպական եւ ամերիկյան ուղեցույցների տեղայնացման ու ներդրման անհրաժեշտության մասին: Նա նշել է գլխավոր քիմիաթերապեւտին կից աշխատանքային խմբի ձեւավորման, ինչպես նաեւ մասնագիտական կայքի ստեղծման մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ քիմիաթերապիայի այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ գտնելու, ոլորտին վերաբերող այլ խնդիրներ:






