Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները նախատեսում են ուժեղացնել բժշկական սարքերի ընդհանուր շուկայի զարգացումը։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՄԽ) նիստում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կքննարկվի «բժշկական սարքերի ընդհանուր շուկայի զարգացման» հարցը։ «Ձեր ուշադրությանն են ներկայացվել նաև զեկույցներ ապրանքների մաքսային հայտարարագրման պրակտիկայի մոնիթորինգի, տրանսպորտային և միջսահմանային շուկաներում մրցակցության վիճակի, բեռնափոխադրումներում և երկաթուղային փոխադրումներում թվայնացման, ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման, ներմուծման մաքսատուրքերի հաշվառման և բաշխման, աշխատանքի միասնական շուկայում տիրող իրավիճակի, կլիմայական օրակարգի հարցերով համագործակցության մասին»,- ասել է նա։

Ինչպես վստահեցրել է Սագինտաևը՝ ԵԱՄԽ նիստի ընդլայնված մասի բոլոր հարցերը «պատրաստվել են սահմանված կարգով և հաստատվել են կոլլեգիայի և խորհրդի նիստերում»։

Չոլպոն-Ատայում կայանալիք ԵԱՄԽ նիստին, ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչներից բացի, մասնակցում են նաև Իրանի, Կուբայի և Ուզբեկստանի պատվիրակությունները։