Կոպենհագենի համալսարանի ղեկավարությամբ միջազգային հետազոտողների խումբը կարողացել է գտնել մի մանրէ, որը կարող է ազդել նյութափոխանակության վրա՝ նվազեցնելով մարմնի քաշը: Հեղինակները ուսումնասիրության արդյունքները հրապարակել են Nature Nature Microbiology բժշկագիտական հանդեսում:
Մանրէն արտադրում են երկու սպիտակուց՝ RORDEP1 և RORDEP2, որոնք որակով հիշեցնում են իրիսին հորմոնին: Մանրէն արտադրում են մկանները ֆիզիկական ակտիվության ժամանակ և այն չափազանց կարևոր է ճարպերի նյութափոխանակության կարգավորման գործընթացներում, գրում է Planet Today-ը: Այդ ազդանշանային սպիտակուցներն անդրադառնում են օրգանիզմի հորմոնալ ֆոնին՝ ազդելով արյան մեջ շաքարի մակարդակի խտության, ախորժակի, ոսկրերի խտության և ճարպերի նյութափոխանակության վրա:
Գիտական աշխատանքի հեղինակները պարզաբանում են. փորձերը ցույց են տվել, որ RORDEP արտազատող մանրէների կոնցենտրացիան տարբեր մարդկանց օրգանզիմում կարող է տարբերվել 100 հազար անգամ: Եվ նրանք, ովքեր այս մանրէներից ավելի շատ ունեն, որպես կանոն, ունեն մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքս, քան մյուսները:
Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երբ ներմուծվում են մանրէներ կամ RORDEP սպիտակուցներ, քաշը և արյան մեջ գլյուկոզի մակարդակը նվազում է, և ոսկրային հյուսվածքի վիճակը բարելավվում է: Հաստատվել է նաև, որ այդ սպիտակուցները մեծացնում են ախորժակի և շաքարի մակարդակի կարգավորման համար պատասխանատու հորմոնների արտադրությունը, միաժամանակ ճնշում են քաշի ավելացմանն առնչվող GIP հորմոնի արտադրությունը։
Ներկայում սկսվել են մարդկանց վրա կլինիկական փորձարկումները։ Աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ մանրէները կամ սինթեզված RORDEP սպիտակուցները ազդեցության լայն սպեկտրի նոր սերնդի կենսաբանական դեղամիջոցների արտադրության հիմքը կդառնան։






