Հայաստանում դիակային դոնորության վրաբերյալ օրենսդրական կարգավորումները կան դեռ 2002 թվականից, բայց այն դեռևս իրականություն չի դարձել․ նման վիրահատություն երբևէ չի կատարվել։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ օրենսդրական կարգավորումները կան, բայց փոխպատվաստման դեպքեր դեռ չունենք։

Համաձայն այդ կարգավորումների, Հայաստանում ենթադրելի համաձայնության տարբերակն է ընդունված, այսինքն, եթե մարդը կենդանության օրոք գրավոր չի հրաժարվել դոնոր դառնալուց, ապա մահանալուց հետո նրա օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար։  Մի քանի բժիշկներից կազմված հանձնաժողովը նախ պետք է համոզվի ու հաստատի, որ տվյալ անձը անվերադարձ մահացած է, այսինքն՝ արձանագրվել է ուղեղային մահ։ Դրանից հետո արդեն, եթե անձը իր կենդանության օրոք որևէ նշում չի կատարել դոնոր դառնալուց հրաժարվելու մասին, պետք է հարցնեն նրա ընտանիքի անդամներին։

Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։