Ենթասահարյան երկրներում բարձր ջերմաստիճանը զգալիորեն մեծացնում է մեկ տարեկանից փոքր երեխաների մահվան վտանգը։ The Lancet Planetary Health-ում հրապարակված հետազոտությունը պարզել է, որ ծայրահեղ շոգը հատկապես վտանգավոր է նորածինների, փոքրիկների և հինգ տարեկանից փոքր երեխաների համար։
Բարձր ջերմաստիճանները կապված են մանկական մահացության աճի հետ, և դրանց ազդեցությունը կարող է կրկնապատկվել ապագայում՝ գլոբալ տաքացման աճին զուգընթաց։
Մեկ այլ (HIGH Horizons) վերլուծություն ընդգծել է, որ շոգի ազդեցությունը մանկական մահացության վրա պայմանավորված է տարիքային խմբով, տարածաշրջանով և եղանակով։ Այդ տարբերություններն անտեսելը կարող է լրջորեն խեղաթյուրել ռիսկի գնահատականները։
Այդ արդյունքները մտահոգիչ են. շատ երկրներ արդեն չեն կարողանում հասնել ՄԱԿ-ի ՝ մինչև 2030 թվականը 1000 ծնունդների կտրվածքվով 25-ից պակաս մանկական մահացություն նպատակին։
Առանց հարմարվողականության և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, իրավիճակը միայն կվատանա, հատկապես Աֆրիկայի խոցելի շրջաններում։






