Սթրեսն աշխատանքի վայրում նշանակում է հիվանդություն ավելի մեծ տարիքում, համաձայն ֆին գիտնականների հետազոտության: Հետազոտությունը ցույց տվեց, որ աշխտանքի վայրում մտավոր եւ ֆիզիկական լարվածությունը հետագայում հոսպիտալացման պատճառ է դառնում:
Մտավոր լարվածությունը կարող է առաջանալ սեղմ ժամկետների եւ բարձր պահանջների պատճառով: Ֆիզիկական սթրեսը քրտնարտադրությունն է, հեւոցը եւ մկանների լարվածությունը:
Վերջին հետազոտությունները կապ են բացահայտել աշխատանքի վայրում երկարատեւ սթրեսի եւ տարեց հասակում հիվանդությունների միջեւ, ասում է առաջատար հետազոտող Միքայել ֆոն Բոնդսորֆը: Նա Ֆինլանդիայում Յուվասկյուլյա համալսարանի հերոնտոլոգիայի գիտական աշխատակից է, հաղորդում է Fox News-ը:
Նոր հետազոտությունը հիմնվում է միջին տարիքի պետական ոլորտի ավելի քան 5000 ֆին աշխատակիցների հետազոտության տվյալների վրա, ում 1981 թվականին հարցում էր կատարվել աշխտանքի վայրում սթրեսի մասին:
Հետազոտողները ստացված տեղեկատվությունը համեմատեցին 28 տարիների ընթացքում հիվանդության պատմությունների ազգային տվյալների հետ: Ինչքան բարձր է եղել միջին տարիքում սթրեսի մակարդը, այդքան ավելի շատ էին հիվանդանոցում անցկացված օրերը:
Կանանց եւ տղամարդկանց մոտ ֆիզիկական լարվածության աճի հետ մեկտեղ ավելացել էին հիվանդանոցային օրերը: Բայց մտավոր լարվածության աճի հետ մեկտեղ այդ փոխադարձ կապը նկատվել էր միայն տղամարդկանց մոտ:
«Որոշ լարվածություններ կարող են առաջանալ ցանկացած աշխտանքի ժամանակ »,- ասաց Լորետտա Պլատտսը Reuters Health-ին: Պլատսը Լոնդոնի Թագավորական Քոլեջի դոկտորանտ է : Նա ուսումնասիրում է, թե ինչպես են ազդում տարբեր գործոնները կյանքի որակի վրա թոշակի անցնելուց հետո, բայց այս նոր հետազոտությանը նա մասնակցություն չի ունեցել:
Հոգեկան լարվածությունը կապված է սրտի հիվանդությունների հետ, որը հոսպիտալացման եւս մեկ պատճառ է, բայց այնուամենայնիվ, հետազոտությունը չի կարողանում ապացուցել, որ սթրեսն աշխատանքի վայրում հրահրում է վատ առողջական վիճակ եւ ավելի շատ հոսպիտալացումներ, ասում է Պլատսը:
Շատ հնարավոր է, որ 28 տարի անց ,իրենց ժամանակի մեծ մասը հիվանդանոցում անցկացրած մարդիկ, սկսել են ավելի բացասական մտածել 1981 թվականի իրենց աշխատանքի մասին, ասաց նա:






