Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնները այս տարվա օգոստոսի 14–ից պետպատվերով չեն սպասարկում հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց խմբագրություն զանգահարած  հաշմանդամություն ունեցող մի բուժառու։ Նա նշեց, որ իր կարգավիճակից ելնելով 6 ամիսը մեկ պետպատվերով վերականգնողական բուժում ստանալու իրավունք ունի։

Պոլիկլինիկայից նրան ուղեգիր են տրամադրել, սակայն իր դիմած բոլոր վերականգնողական կենտրոնները մերժել են, ասելով, որ պետպատվեր չունեն։

Նշենք, որ այս պահին դադարեցվել է նաև պետպատվերով դժվարամատչելի հետազոտությունների՝ ԿՏ և ՄՌՏ–ի իրականացումը, ինչի մասին ևս ահազանգում են քաղաքացիները։