Հակաբեղմնավորիչ դեղահաբեր ընդունելը կարող է ազդել ուղեղի ցանցերի գործունեության վրա և փոխկապակցված լինել տրամադրության փոփոխությունների հետ։ Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Brain Mapping բժշկագիտական հանդեսում։

Հեղինակներն անցկացրել են պատահականացված, կրկնակի կույր, պլացեբո-վերահսկվող հետազոտություն՝ համատեղելով երեք նախորդ ուսումնասիրությունների տվյալները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակաբեղմնավորիչներն ազդում են նշագեղձի և առաջային գանգոսկրային կեղևի (anterior cingulate cortex, ACC) վրա, սակայն նոր տվյալները դա չեն հաստատել։ Փոխարենը, փոփոխություններ են հայտնաբերվել ենթակեղևային կառուցվածքների ցանցերում, ինչպես նաև ուղեղի շարժիչ և կատարողական համակարգերում։

Հետազոտողներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ուղեղի կապերի անհատական ​​«եզակիության» նվազմանը. հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց շրջանում ուղեղի ֆունկցիոնալ կազմակերպումն ավելի նման է դարձել։ Այդ ազդեցությունը նկատվել է հույզերի, ուշադրության և շարժման համար պատասխանատու հատվածներում։

Գիտնականները միաժամանակ նշել են, որ ֆունկցիոնալ կապի փոփոխությունները կարող են կապված լինել բացասական հուզական ֆոնի աճի հետ։ Դա, նրանց համոզմամբ, բացատրում է տրամադրությունը փոխող դեղամիջոցների հայտնի կողմնակի ազդեցությունները։

Հեղինակներն ընդգծում են այդ արդյունքները հաշվի առնելու անհրաժեշտությունը՝ ապագա նյարդապատկերագրական հետազոտություններ անցկացնելիս։