Լոնդոնի Քինգս քոլեջի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որը արյան ճնշումն առանց դեղորայքի կարգավորելու մատչելի միջոց է բացահայտել: Scientific Reports բժշկագիտական  հանդեսում հրապարակված աշխատանքում գիտնականները նշել են. երաժշտությունն ազդում է սրտանոթային համակարգի ֆունկցիոնալության վրա: Արյան ճնշումը կարող է հարմարվել երաժշտական ​​ստեղծագործությունների կառուցվածքին:

Փորձին մասնակցել է մոտ 42 տարեկան 92 կամավոր: Փորձարկողներն անընդհատ չափել են մասնակիցների արյան ճնշումը՝ լսելով հայտնի դաշնակահարների կատարած դասական ստեղծագործություններ, հաղորդում է Planet Today-ը: Ավելին, ձայնագրությունները վերարտադրվել են հատուկ դաշնամուրի վրա, ինչը հնարավորություն է տվել ընդօրինակել կենդանի կատարումը:

Պարզվել է, որ առավելագույն ազդեցությունը ստացվել է, երբ դաշնակահար Հարոլդ Բաուերը կատարել է Լիստի ստեղծած Շուբերտի տրանսսկպիցիան: Գիտնականները նշում են, որ արյան ճնշումն ավելի սուր է արձագանքում ձայնի ուժգնությանը, քան երաժշտության տեմպին: Առավելագույն ազդեցությունը նկատվել է կանխատեսելի ֆրազային կառուցվածքներով ստեղծագործություններ լսելիս: Դրանք առաջացրել են կենսաբանական ռիթմերի և մասնավորապես արյան ճնշման առավել ճշգրիտ սինխրոնացում:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ ստացված արդյունքները հիպերտոնիայից և այլ սրտանոթային հիվանդություններից տառապողների համար երաժշտական ​​թերապիա ստեղծելու հիմք կդառնան։ Հույս կա, որ մոտ ապագայում երաժշտությունը կդառնա անհատականացված բժշկության մաս։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի կարգավորել արյան ճնշումը և նվազեցնել սրտի հիվանդությունների զարգացման ռիսկն՝ առանց դեղորայքի։