Ծխախոտի ֆիլտրերը չեն նվազեցնում ծխելու վնասակարությունը, սակայն վնասում են շրջակա միջավայրին, այս մասին The Conversation-ի իրենց հոդվածում հայտարարել են Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները Ամհերսթից։
Ջոնաթան Լիվինգսթոն-Բենքսի և Ջեյմի Հարթման-Բոյսի խոսքերով՝ ֆիլտրերը լայնորեն սկսել են կիրառվել 1950-ականներից։ «Ավելի քան 70 տարի մենք գիտենք, որ ֆիլտրերը չեն նվազեցնում ծխելու վնասակարությունը։ Ավելին, դրանք անվտանգության պատրանք են ստեղծում և կարող են մեծացնել որոշ ռիսկեր», - նշում են հեղինակները։
Ֆիլտրերը պատրաստվում են ացետատային մանրաթելից, որը պլաստիկ է և չի քայքայվում ու չի վերածվում միկրոպլաստիկի։ Ի տարբերություն պլաստիկի այլ արտադրատեսակների, ֆիլտրերը ոչ մի օգուտ չեն բերում։ Մասնագետների կարծիքով, ծխախոտի ֆիլտրերի արգելումը կօգնի ցրել ծխելու անվտանգության պատրանքը և կնվազեցնի այս սովորության տարածվածությունը, ինչպես նաև խորհրդանշական քայլ կլինի շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարում։






