ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին եւ ավագ մասնագետ Ժոան Յանգերսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը:

Անդրադարձ կատարվեց ընթացիկ երկու ծրագրի` «Առողջապահական համակարգի արդիականացում 2», որի իրականացումը Համաշխարհային բանկի կողմից գնահատվել է «լավ», ինչպես նաեւ` «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային նոր ծրագրին, որը նպատակ ունի բարելավելու մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը եւ վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաեւ առողջապահական ծառայությունների որակը եւ արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:

Կողմերը քննարկեցին նաեւ հետագա համագործակցության ծագրերը մարզային բժշկական կազմակերպություններրի շարունակական արդիականացման, հոգեկան առողջության, քաղաքային պոլիկլինիկաների զարգացման եւ մասնագետների վերապատրաստման ոլորտներում:

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը: