Daily Mail-ը հաղորդում է, որ տղամարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվել ստամոքսի խանգարմանը նման ախտանիշներ ունենալուց հետո։

«Ես ինձ այնպես էի զգում, կարծես խումհար ունեի և բժիշկներին դիմել եմ միայն ընտանիքիս անդամների կողմից համոզելուց հետո», - պարբերականը մեջբերում է տուժածի խոսքը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, 60-ամյա Թիմ Բլեքբըրնը 2022 թվականի դեկտեմբերին հանկարծակիորեն սկսել է հոգնածություն զգալ և ստամոքսի խանգարման ախտանիշներ ունենալ։

Հիվանդանոցում բժիշկները տղամարդուն հայտնել են, որ նրա երիկամները «չեն աշխատում», իսկ հետագա վերլուծությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է միելոմային հիվանդություն՝ արյան քաղցկեղի հազվագյուտ տարատեսակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Շեշտվում է, որ ինը ամիս քիմիաթերապիայից և ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո նրա քաղցկեղը մտել է ռեմիսիայի փուլ։