Մանկության տարիներին արյան բարձր ճնշումը կարող է ցույց տալ չափահաս տարիքում սիրտ-անոթային հիվանդություններից վաղաժամ մահվան ռիսկի մասին։ Նման եզրակացության են եկել Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։
Աշխատանքում օգտագործվել են «Միացյալ պերինատալ նախագծի» տվյալները՝ ԱՄՆ-ում հղիության և վաղ մանկության գործոնների ազդեցությունը առողջության վրա ուսումնասիրող ամենախոշոր հետազոտություններից մեկը։ Այն ընդգրկել է մոտ 38 հազար երեխայի, որոնց արյան ճնշումը չափվել է յոթ տարեկան հասակում։
Այդ անալիզները վերածվել են տոկոսի՝ հաշվի առնելով տարիքը, սեռը և հասակը՝ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի առաջարկությունների համաձայն։ Վերլուծության ընթացքում լրացուցիչ հաշվի են առնվել մարմնի զանգվածի ինդեքսը և դեմոգրաֆիկ առանձնահատկությունները։
Հետևանքները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են Մահացության ազգային ինդեքսը՝ հետևելով մասնակիցների ճակատագրին մինչև 2016 թվականը։ Այդ ժամանակ մահացել է 2837 մարդ, որից 504-ը՝ սիրտ-անոթային հիվանդություններից։
Պարզվել է, որ մանկության տարիներին բարձր ճնշում ունեցող մարդիկ ավելի հաճախ են կյանքից հեռացել սիրտ-անոթային հիվանդությունների բարդություններից՝ մինչև 50 տարեկան։ Միջինից նույնիսկ չափավոր շեղումը մեծացրել է ռիսկը։ Սիստոլիկ (ստորին) ճնշման ցուցանիշի բարձրացման դեպքում հավանականությունն աճել է 13%-ով, իսկ դիաստոլիկ (վերին)՝ 18%-ով։ Ամենաբարձր ռիսկը գրանցվել է այն երեխաների մոտ, որոնց ցուցանիշները տարիքի, սեռի և հասակի առումով գտնվել են վերին 10%-ի մեջ։
Նույնիսկ շրջակա միջավայրի և ժառանգականության գործոնները հաշվի առնելուց հետո կապը պահպանվել է։ 150 եղբայրական և քույրական խմբերի տվյալների վերլուծությունը նաև ցույց է տվել, որ վաղ հիպերտոնիա ունեցող երեխաների մոտ վաղաժամ մահվան ռիսկն ավելի բարձր է եղել՝ համեմատած իրենց ազգականների հետ։






