Քաղցկեղի 4-րդ փուլ, քիմիաթերապիայի 15 կուրս. 60–ամյա կինը հիվանդության դեմ պայքարի երկար ու բարդ փուլ է անցել։

Քիմիաթերապիայի ամեն երրորդ կուրսից հետո ԿՏ հետազոտություն է արվում՝ հասկանալու համար ընթացիկ իրավիճակը։ Այս անգամ բուժառուի հարազատները ստիպված են եղել վճարել այդ հետազոտության համար, թեև ուղեգրի առկայության դեպքում այն պետք է կատարվի պետության հաշվին՝ անվճար։

Բուժառուի որդին նեղսրտած էր. նշում է. գրանցված աշխատող է, պետությանը վճարում է սահմնված բոլոր հարկերը, իսկ մոր բուժման հարցում մենակ են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում։