ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, այցելել է Վանաձորի բժշկական կենտրոնում նոր կառուցված ինֆեկցիոն մասնաշենք: Նրան ուղեկցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ծրագրի արժեքը 956 մլն դրամ է, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Փաշինյանը շրջել է շենքում՝ ծանոթանալով կատարված աշխատանքին, տարբեր բաժանմունքներին։

«Երեւի երկու շաբաթ կտեւի հին մասնաշենքից բժիշկների տեղափոխումը այստեղ։ Այնտեղ  շատ վատ պայմաններ են։ Կովիդի ժամանակ ինքը բավական ծանրաբեռնված աշխատել է և շատ վատ պայմաններ էին, դրա համար մենք որոշեցինք առաջնահերթ իրենց ապահովել նոր մասնաշենքով, քանի որ շատ նվիրված աշխատել են»,–ասաց Ավանեսյանը։

Նաև նշվեց, որ այս պահին հին մասնաշենքում 16 բուժառու ունեն, որոնք կտեղափոխվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։