ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան այցի շրջանակում չնախատեսված այց է կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր։

«Վանաձորյան այցիս շրջանակում չնախատեսված այց կատարեցի նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:

Ուրախ էի, որ հնարավոր առավելագույնն արված էր կոկիկ, մաքուր միջավայր ստեղծելու համար, պացիենտների բուժման կազմակերպումը ևս գոհացնող էր:

Որոշեցինք ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել ` արդիականացնելու կենտրոնը:

Աչքիցս չվրիպեց նաև խնամված այգին` մրգատու ծառերով և ծաղիկներով»,- գրել է նախարարը: