Ամերիկացի բժիշկները գրանցել են COVID-19 վարակի, հավանաբար, ամենաերկարատև դեպքը. վարակը հիվանդի օրգանիզմում պահպանվել է նրա մահից 776 օր առաջ։ Կլինիկական դեպքը նկարագրված է The Lancet գիտական ամսագրում հրապարակված Microbe հոդվածում։
Խոսքը 41-ամյա ՄԻԱՎ-ով տառապող տղամարդու մասին է, ով չի ստացել հակառետրովիրուսային թերապիա։ Իմունային համակարգի թուլացման հետևանքով վիրուսը երկար ժամանակ պահպանվել է օրգանիզմում՝ անընդհատ հարմարվելով։ Առաջին ախտանշանները՝ հազը, գլխացավը և հոգնածությունը, ի հայտ են եկել 2020 թվականի մայիսին, սակայն COVID-19-ի ախտորոշումը հաստատվել է միայն նույն թվականի սեպտեմբերին՝ հոսպիտալացումից հետո։
Տղամարդու օրգանիզմում վիրուսը երկար ամիսների ընթացքում բազմաթիվ մուտացիաներ է կրել, ներառյալ այնպիսի փոփոխություններ, որոնք հետագայում հայտնաբերվել են հիմնական տարբերակներում, օրինակ՝ «օմիկրոնում»։ Ընդ որում, հիվանդի ներսում առաջացած շտամների յուրահատուկ խառնուրդը դուրս չի եկել նրա օրգանիզմից, հավանաբար՝ կոնկրետ իմունային միջավայրին դրանց նեղ հարմարվածության պատճառով։
Մինչև նրա մահը տղամարդու ՊՇՌ թեստերը դրական էին մնացել. նրա մահից երկու օր առաջ կորոնավիրուսը դեռևս հայտնաբերվել է նմուշներում։ Սակայն, բժիշկների կարծիքով, մահվան պատճառը COVID-19-ի հետ ուղղակիորեն կապված չի եղել։
Փորձագետները նշում են, որ նման հազվագյուտ վարակները պոտենցիալ վտանգ են ներկայացնում, քանի որ կարող են նպաստել նոր, ուժեղ մուտացիայի ենթարկված շտամների առաջացմանը։ Ուստի, չնայած համաճարակի ավարտին, գիտնականները կոչ են անում շարունակել կորոնավիրուսի գլոբալ մոնիթորինգը։






