2016 թվականին ստեղծվել է ողնուղեղային մկանային ատրոֆիայի դեմ առաջին դեղամիջոցը: Այժմ 3 դեղամիջոց կա, որոնք գրանցված են ԱՄՆ-ում և Եվրոպայում, օգտագործվում են զարգացած շատ երկրներում, բայց ոչ Հայաստանում։ Մանկական նյարդաբան Բիայնա Սուխուդյանը նշում է՝ դեղորայքը կարելի է ցանկացած տարիքում ընդունել, սակայն որքան շուտ սկսվի դա, այնքան արդյունքն ավելի տեսանելի կլինի։

Հայաստանում այս հիվանդությունն ունեցող 15 մարդ կա։ Հնարավորության դեպքում  դեղամիջոցը բերում են ոչ օրինական ճանապարհով, այսինքն` ստիպված են մարդ գտնել, ով պատրաստ է դեղը այլ երկրից բերել Հայաստան: Բացի այդ` այն բավականին թանկ արժե։

Շատ երկներում կյանքեր փրկող այս դեղամիջոցների ստացումը ֆինանսավորում է պետությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։