Հայաստանի լիզինգային շուկայում գործունեության վեց տարվա ընթացքում իր ամուր դիրքն ունեցող «Արմենիան Լիզինգ Քոմփանի»-ն այս տարի երկրորդ անգամ է մասնակցում MedMeet բժշկական մասնագիտացված ցուցահանդեսին: Ոլորտի առաջատարներից մեկը համարվող ընկերությունն առաջարկում է ճկուն և հարմարեցված լիզինգային լուծումներ՝ բուժսարքավորումների արդիականացման համար:
Armleasing-ի առաջարկած պայմանները առողջապահական կենտրոններին հնարավորություն են տալիս վերազինվել նորագույն սարքավորումներով՝ առանց մեծ ֆինանսական ծանրաբեռնվածության, ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայություններ։ Հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունները՝ ընկերությունը շուկա է ներմուծել նորարար մոտեցումներ, բժշկական տարբեր ենթաուղությունների համար ներդրել է հարմարեցված լիզինգային մոդելներ։





