Հայաստանի առողջապահական ոլորտի խոշորագույն իրադարձություններից MedMeet 2025 ցուցահանդեսը կրկին մեկ հարկի տակ է հավաքել առաջատար բուժհաստատություններին, առողջապահական սարքավորումներ արտադրող ու ներմուծող ընկերություններին, դեղագործական կազմակերպություններին: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերներից է Էրեբունի ճառագայթային թերապիայի կենտրոնը:
Նախագծված միջազգային չափանիշներով, համալրված նորարար տեխնոլոգիաներով ու վերջին սերնդի սարքավորումներով՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն այսօր համարվում է բժշկական տուրիզմի զարգացման առաջատար ուղղություններից մեկը։ Առաքելությունն է՝ որակյալ բուժում ապահովել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև արտասահմանից ժամանող բուժառուներին:
Ժամանակակից կենտրոնն արդեն իսկ բազմաթիվ օտարերկրացի բուժառուների է Հայաստան բերել: Մեկ տարվա ընթացքում այստեղ բուժում ստացած ավելի քան 1200 պացիենտի տասը տոկոսն արտերկրից է:
Մանրամասները տեսանյութում։





