ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նստաշրջանի շրջանակում նախարարը ելույթ է ունեցել Ղազախստանի կազմակերպած «Առողջապահության առաջնային օղակի ներդրման քաղաքականությունը.  Քաղաքականության հիմնական փոփոխություններ» հարակից միջոցառմանը:

Անդրադարձել է`

Բժշկական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավմանը` 20 ամբուլատորիայի և 10 պոլիկլինիկաների կառուցում, վերանորոգում

Լիցենզավորման պահանջների և պայմանների վերանայում ԱԱՊ կազմակերպությունների կառուցվածքա-կազմակերպչական ձևերի փոփոխություն

ԱԱՊ կազմակերպություններում ծառայությունների մատուցման մոդելի վերանայում  և ծառայությունների ծավալի ընդլայնում

ԱԱՊ օղակում դեղորայքային ապահովման մոդելի և ծավալի վերանայում` մասնավորապես, քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր պացիենտների համար դեղերի ապահովում

Մատուցվող բուժօգնության որակի չափանիշների վերանայում, կադրային ներուժի համալրում, հեռաբժշկության հնարավորությունների զարգացում, մոբիլ ծառայության ներդրում,

Սքրինինգային ծրագրերի ավելացում:

Իր ելույթում Անահիտ Ավանեսյանը իրականացվող միջոցառումների շրջանակներում առաջնահերթ է համարել ԱԱՊ օղակում ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման շարունակականությունը և բարելավմանն ուղղված միջոցառումների գերակայությունը՝ ՀՀ ամբողջ տարածքում, անկախ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների սեփականության ձևից և պատկանելությունից:

Այդ առումով արդեն իսկ վերանայվել են ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքույրերի կրթական ծրագրերը, Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ընտանեկան բժիշկների մասնագիտական բնութագիրը և գործառույթները: Ավելացել է նպատակային ծրագրերի շրջանակներում «ընտանեկան բժշկություն» մասնագիտացման համար  հատկացվող տեղերը` 2025թ. հատկացվել է 14 տեղ: