Բժշկուհի Աննա Գևորգյանը շատ մեծ ներուժ ունի ներդրած ԱՄՆ-ի առողջապահական Colorsafe Pathway նորարարական համակարգում, որը գունային և պիտակավորման համակարգ է` դեղամիջոցների անվտանգ և պարզ օգտագործման համար։ Այս համակարգը նախատեսված է հատկապես հիշողության խանգարում ունեցող անձանց, տարեցների և խնամքի կարիք ունեցողների համար։ Այն օգնում է խուսափել սխալ դեղաչափերից, շփոթությունից և դեղերի անհամատեղելի համակցումներից՝ հանգեցնելով դեղային սխալների, անկումների և գերդոզավորման դեպքերի նվազման։

Աննա Գևորգյանը ամերիկաբնակ լիցենզավորված բուժքույր է (ԱՄՆ), ով իր կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանում` որպես ռադիոլոգ, այնուհետև Հսյաստանում երկար տարիներ աշխատել է բժշկական ոլորտում: Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային կոնֆերանսների, ակտիվ մասնակցություն ունեցել բժշկական տարբեր միջոցառումներին: Որպես ժյուրի է հանդիսացել «Հուսո աստղ» 2014թ. Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ մրցանակաբաշխությանը` արժանանալով նաև պատվոգրի` որպես պատվավոր ժյուրի անդամ: Տեղափոխվելով ԱՄՆ` նա ստեղծել է ColorSafe Pathway նորարարական գունային և պիտակավորման համակարգը՝ դեղամիջոցների անվտանգ և պարզ օգտագործման համար։ Այս համակարգը նախատեսված է հատկապես հիշողության խանգարում ունեցող անձանց, տարեցների և խնամքի կարիք ունեցողների համար։ Այն օգնում է խուսափել սխալ դեղաչափերից, շփոթությունից և դեղերի անհամատեղելի համակցումներից՝ հանգեցնելով դեղային սխալների, անկումների և գերդոզավորման դեպքերի նվազման։ Կիրառվում է հոսփիսներում, տնային խնամքի ծառայություններում և ADHC կենտրոններում։ Համակարգը ուղեկցվում է եռալեզու ուսուցողական գործիքակազմով, նախատեսված խնամողների և բուժանձնակազմի շարունակական վերապատրաստման համար։ Հայաստանում ծրագիրը նախատեսվում է ներդնել պետական և համայնքային գործընկերների հետ՝ տեղայնացված ուսուցմամբ և նյութերով՝ ապահովելով նույն անվտանգության և արդյունավետության ցուցանիշները։

Իր գործունեության արդյունավետության մասին խոսում են նաև Մայր Հայրենիքում: Աննա Գևորգյանի հայաստանյան գործընկերները մեծ ոգևորությամբ են ընդունել նրա հաջողությունները, և շատ ողջունելի է, երբ օտար ափերում պրոֆեսիոնալ հայուհին կարողանում է հային բնորոշ` ճկուն և հեղափոխական նվաճումներ իրականացնել, և ի լրումն
ի լրումն այս ամենի` սեպտեմբերի 28-ին Համազգային վստահություն խորհրդի կողմից անցկացվող «Ոսկե դափնի» մրցանակաբաշխությանը նաև նոմինացվել է Աննան` դեղամիջոցների անվտանգ օգտագործման համար ColorSafe համակարգի նորարար ձևաչափի ստեղծման համար:
Մեծ է նրա դերը նաև մասնագիտական հոդվածների առումով: Աննա Գևորգյանի կողմից առաջ քաշած հետազոտությունը` որը շատ լավ ձեռնարկ է ԱՄՆ-ում բուժքրոջ մասնագիտություն ընտրած անձանց համար, հիմնականում վերաբերում է ColorSafe Pathway համակարգին՝ որն իր մեջ ընդգրկում է քույրերի կողմից մշակված նորարարական մոտեցումները` հիմնված գունային կոդավորման , ընկնելու դեպքերի նվազման, դեղորայքային սխալների կանխման և խնամողների մասնակցության ակտիվության վրա։

Այս ամենից զատ` կազմակերպվում է կվազի-փորձարարական հետազոտություն՝ ADHC (Adult Day Health Care) և Hospice հաստատություններում, ներառելով 65 տարեկան 150 մասնակից։ Ինտերվենցիան ներառել է ռիսկի գնահատում, գունային պիտակավորում, խնամողների և անձնակազմի ուսուցում, PRN դեղերի վերահսկում և պարբերական վերահաշվառում։ ColorSafe Pathway-ի ներդրումը հանգեցրել է ընկնելու դեպքերի 32% նվազման, դեղորայքային սխալների 41% կրճատման, շտապօգնության (ER) այցերի 27% նվազման, դեղերի գերդոզավորման դեպքերի 36% անկման և բաց թողնված դոզաների 40% նվազման։ Խնամողների մասնակցությունը բարձրացել է 45%-ով, իսկ բուժանձնակազմի վստահությունը՝ 52%-ով։ ColorSafe Pathway-ը ապացուցում է քույրերի առաջնորդված նորարարական ծրագրերի արդյունավետությունը՝ բարձրացնելով հիվանդների անվտանգությունը, նվազեցնելով Medicare-ի ծախսերը և ապահովելով համակարգային դրական ազդեցություն։
ColorSafe Pathway-ը մշակվել է որպես գործնական լուծում՝ դեղերի գունային պիտակավորում, խնամողների ուսուցում, կազմակերպված կանխարգելիչ միջոցառումներ և RN-երի առաջնորդություն։






