Ջոնս Հոփքինսի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի գիտնականներն ուղեղում հայտնաբերել են նոր տեսակի կառուցվածք՝ «դենդրիտային նանոխողովակներ» (DNT), որոնք տեղափոխում են բետա-ամիլոիդը նեյրոնների միջև։ Այդ թունավոր սպիտակուցը կապված է Ալցհայմերի հիվանդության զարգացման հետ։ Արդյունքները հրապարակվել են Science հանդեսում։
DNT -ները հայտնաբերվել են մկների և մարդկանց ուղեղներում՝ գերլուծաչափային մանրադիտակի օգնությամբ։ Այդ նուրբ կառուցվածքները միացնում են դենդրիտները՝ նեյրոնների շարունակությունները, որոնք սովորաբար ընդունում են ազդանշաններ։ Ավելի վաղ հայտնի միջբջջային թունելներից տարբերվող DNT-ներն ունեն բազմաշերտ կառուցվածք և փակ ծայրեր, բայց ի վիճակի են փոխանցել կալցիումի իոններ և փոքր մոլեկուլներ։
Թիմը պատկերները վերլուծելու համար կիրառել է մեքենայական ուսուցում՝ և հաստատել է, որ DNT-ները տարբերվում են հայտնի սինապտիկ միացումներից։ Մշակված նեյրոններում գիտնականները դիտարկել են, թե ինչպես են այս նանոխողովակները ձևավորում և միացնում բջիջները։
Այնուհետև հետազոտողները ստուգել են՝ արդյոք ԴՆԹ-ները կարո՞ղ են ներգրավված լինել Ալցհայմերի հիվանդության ժամանակ կուտակվող և նեյրոնները վնասող բետա-ամիլոիդ պեպտիդի տարածման մեջ: Երբ գիտնականները բետա-ամիլոիդը ներարկել են մեկ բջջի մեջ, այն ԴՆԹ-ների միջոցով արագորեն փոխադրվել է հարևան բջիջներ: Նանոխողովակների արգելափակումը զգալիորեն նվազեցրել է այս փոխադրումը։
Հաշվարկային մոդելավորման միջոցով թիմը պարզեցլ է նաև, որ ԴՆԹ-ի խտությունը մեծանում է նույնիսկ մինչև ամիլոիդային վահանիկների առաջացումը, որը հիվանդության հիմնական առանձնահատկությունն է: Դա կարող է նշանակել, որ նանոխողովակները ներգրավված են պաթոլոգիական գործընթացի վաղ փուլերում։
Գիտնականների համոզմամբ՝ հետազոտրության արդյունքներն օգնում են հասկանալ՝ ինչպես է Ալցհայմերի հիվանդությունը տարածվում բջջային մակարդակում: Հեղինակները մաժամանակ չեն բացառել այն հնարավորությունը, որ ԴՆԹ-ները կարող են դեր ունենալ ուղեղի այլ հիվանդությունների զարգացման մեջ: Սակայն այս տեսությունը հաստատելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ:






