ԱՄՆ-ում նկատվում է այսպես կոչված ինվազիվ լոբուլյար կրծքագեղձի քաղցկեղի (Invasive Lobular Carcinoma, ILC) դեպքերի աճ. դրա բաժինը կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի մեջ կազմում է 10%-ից մի փոքր ավելի, գրում են գիտնականները PLOS ամսագրում։
ԱՄՆ-ում այս տարի մոտավորապես 33,600 կանանց մոտ կարող է ILC աշտորոշվել:
2012-ից 2021 թվականներին կրծքագեղձի քաղցկեղի հաճախականությունը տարեկան աճել է մոտ 2.8%-ով, համեմատած կրծքագեղձի քաղցկեղի մյուս բոլոր տեսակների տարեկան մոտ 0.8%-ի հետ։
Հետազոտությունը նաև պարզել է, որ ինվազիվ լոբուլյար քաղցկեղով (ILC) կանանց մոտ ախտորոշումից 10 տարի հետո տեղայնացված (լոկալ) փուլերում գոյատևման ցուցանիշը փոքր-ինչ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ում մոտ ախտորոշվել է ավելի տարածված տեսակ՝ ծորանային քաղցկեղ (ductal carcinoma)։ Սակայն տարածաշրջանային (տարածված) և հատկապես վաղ մետաստատիկ փուլերում ILC-ով գոյատևման ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է։
Բացի այդ, ինվազիվ լոբուլյար քաղցկեղի (ILC) դեպքերի աճը հատկապես նկատելի է ասիա-ամերիկյան / Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչ կանանց շրջանում, որոնց մոտ այն աճում է տարեկան 4,4%-ով։ Ռասայական/էթնիկ խմբերի մեջ սպիտակամորթ կանանց մոտ ILC-ն ամենահաճախն է հանդիպում (մոտ 14,7՝ 100,000-ի հաշվով), որին հաջորդում են սևամորթ կանայք (մոտ 11՝ 100,000-ի հաշվով)։
Գիտնականները շեշտում են, որ ինվազիվ լոբուլյար քաղցկեղը (ILC) հաճախ ուսումնասիրություններում և կլինիկական փորձարկումներում միավորվում է կրծքագեղձի քաղցկեղի այլ ձևերի հետ, ինչը խոչընդոտում է հաշվի առնել նրա առանձնահատկությունները՝ աճի, տարածման, ախտորոշման և բուժմանն արձագանքման ձևերը։
Ուռուցքի ոչ տիպիկ աճի պատճառով, որը գծի կամ թույլ դիֆուզ ցանցի տեսք ունի, այս քաղցկեղը կարող է ավելի երկար աննկատ մնալ, քան ծորանային քաղցկեղը, ինչը վատթարացնում է կանխատեսումը զարգացած փուլերում։
Հեղինակները կոչ են անում ավելացնել ջանքերը քաղցկեղի այս ենթատիպի վաղ հայտնաբերման և հետազոտման ուղղությամբ՝ թե՛ դրա գենետիկական հիմքը հասկանալու, թե՛ թիրախային բուժումներ մշակելու ուղղությամբ։






