Մոսկովյան Moscow Startup Summit գագաթնաժողովի շրջանակում «Онкодиаг» ընկերությունը ներկայացրել է քաղցկեղի վաղ հայտնաբերման նորարարական CA-62 թեստը, հայտնել են Մոսկվայի ձեռներեցության և նորարարական զարգացման դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Moscow Startup Summit-ում «Онкодиаг» ընկերությունը ներկայացրել է բացառիկ CA-62 թեստը: Քաղցկեղի վաղ հայտնաբերման այս նորարարական լուծումը աշխարհում նմանը չունի, հաղորդում է РИА Новости-ն։
Ընկերությունը նշել է, որ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս վաղ փուլում քաղցկեղն ախտորոշել մինչև 90%-ի հասնող բարձր ճշգրտությամբ, միայն արյան հետազոտությունն օգտագործելով: Դա թեստը դարձնում է մատչելի, նվազ ինվազիվ և հարմարավետ բժշկական հաստատություններում լայնորեն կիրառելու համար: Տեխնոլոգիան օգնում է հայտնաբերել փոքր ուռուցքներ, որոնք դժվար է հայտնաբերել համակարգչային կամ մագնիսառեզոնանսային շերտագրման միջոցով:






