Առողջապահաւթյան նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, որ 65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն, որի համար կվճարի պետությունը, անկախ նրանից, աշխատում են և ունեն եկամուտ, թե`ոչ։

«Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:

Անհրաժեշտ պայմաններ.

  1. ՀՀ քաղաքացիություն
  2. ⁠183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)

65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից

ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե`ոչ

բ/ ⁠Աշխատում են և ունեն եկամուտ, թե`ոչ

գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե`ոչ

դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե`ոչ

Եթե ներառվող այս խմբի հետ կապված հարցեր կան գրեք ներքևում, երեկոյան կպատասխանեմ դրանց», – գրել է նա։