ԱՄՆ Միսիսիպիի համալսարանի և Հնդկաստանի Սուրեշ Գյան Վիհար համալսարանի գիտնականները բացահայտել են սրտանոթային հիվանդությունների բուժման համար ավանդաբար օգտագործվող բնական միացությունների հակաքաղցկեղային ներուժը: Դրանք սրտային գլիկոզիդներն (սրտի ելքային ուժը մեծացնող և նրա կծկումների արագությունը նվազեցնող օրգանական միացությունների դաս –խմբ.) են՝ բուսական ծագում ունեցող նյութերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pharmacological Research-Natural Products (PRNP) բժշկագիտական հանդեսում:
Գլիկոզիդներն օրգանական միացություններ են, որոնք ծագում են հունարեն glykys («քաղցր») և eidos («տեսակ») բառերից, քանի որ դրանք տրոհվում են շաքարավոր և ոչ շաքարավոր մասերի: Գլիկոզիդներն առավել հաճախ հանդիպում են բույսերի տերևներում և ծաղիկներում: Գիտնականները նշել են, որ դրանք ներկայում կիրառվում են իբրև սրտի սրտի ռիթմի խանգարումների և սրտի անբավարարության օժանդակ բուժման միջոց:
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ գլիկոզիդներն ի վիճակի են փոխազդել լյարդի բջջային քաղցկեղին առնչվող սպիտակուցներին և գեներին, որը լյարդի քաղցկեղի ամենատարածված ձևն է: Իրենց վերլուծության համար գիտականներն օգտագործել են ցանցային դեղագիտության մոտեցում, որը հնարավորություն է տալիս հաշվի առնել ակտիվ նյութերի և օրգանիզմում բազմաթիվ թիրախների միջև բարդ կենսաբանական փոխազդեցությունները:
Արդյունքում բացահայտվել են հինգ պոտենցիալ ակտիվ միացություններ։ Ենթադրվում է, որ դրանք կարող են խանգարել ուռուցքային բջիջների աճի և գոյատևման համար կարևոր ազդանշանային ուղիներին։ Այդ ունակությունը կարող է կիրառվել՝ հետագայում գլիկոզիդներն իբրև թիրախային հակաքաղցկեղային դեղամիջոցների մշակման միջոց։
Հեղինակներն ընդգծում են, որ գլիկոզիդների բնական ծագումը՝ ավանդական քիմիաթերապիայի համեմատ, պոտենցիալ կերպով նվազեցնում է ծանր կողմնակի ազդեցությունների վտանգը։ Սակայն կլինիկական փորձարկումներին անցնելուց առաջ, անվտանգության և արդյունավետության առումով, լրացուցիչ նախակլինիկական հետազոտություններ են պահանջվում։






