Ֆլորիդայի համալսարանի և Փրովիդենս քոլեջի գիտնականները պարզել են, որ սոցիալական մեկուսացումը տոքսինի ազդեցություն ունի ծերացող առնետների ուղեղի վրա՝ արագացնելով ճանաչողական կարողությունների անկումը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են AGING ամսագրում:

Փորձի ընթացքում 19 առնետներ բաժանվել են երկու խմբի. առաջին խմբի առնետները միասին են ապրել ընդհանուր վանդակում, իսկ մյուսները՝ առանձին-առանձին անհատական վանդակներում։ Չնայած իրենց ցեղակիցներին տեսնելու և նրանց հոտն զգալու հնարավորությանը, սոցիալապես մեկուսացված առնետները գտնվում էին կենդանի շփման պակասի պայմաններում։ Բոլոր կենդանիները ստանում էին նույն խաղալիքներն ու խթանները, սակայն սոցիալական միջավայրի տարբերությունը վճռորոշ էր։

Միայնակ ապրող առնետների մոտ սկսել են ի հայտ գալ հիշողության և ճանաչողական ճկունության լուրջ խանգարումներ։ Գիտնականների խոսքերով՝ այդ ազդեցությունը նման էր տոքսինից թունավորում ստանալու արդյունքին։ Երկրորդ խմբի կենդանիների համար մտավոր առաջադրանքների կատարումը ավելի մեծ ջանքեր էր պահանջում. ճակատային գոտկային կեղևի նեյրոններն ակտիվանում էին ավելի ինտենսիվ կերպով, ինչը վկայում էր ռեսուրսների սպառման մասին։

Միևնույն ժամանակ, սոցիալականացված առնետների մոտ ճանաչողական ունակությունները պահպանվում էին երիտասարդ առանձնյակների մակարդակում։ Երկրորդ խմբի կրծողների հիպոկամպուսում նույնպես չի նկատվել CA3 հատվածի ակտիվության զգալի նվազում, որը կարևոր է հիշողության և ուսուցման համար։

Գիտնականների խոսքերով՝ հետազոտության արդյունքները կարևոր են տարեց մարդկանց համար. սոցիալական կապերի պահպանումը կարող է ոչ միայն հիշողության անկումը դանդաղեցնելու, այլև ուղեղի առողջությունը պահպանելու համար, ինչը կարելի է անել ապահովելով հուզական աջակցությունը և սթրեսի նվազեցումը։

«Շփումների և սոցիալական փոխազդեցությունների խրախուսումը մեկուսացման «թունավոր» ազդեցությունից ուղեղը պաշտպանելու և տարիքի հետ մտքի պարզությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է», – եզրակացրել են հետազոտողները։