Միսսուրիի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ POSH սպիտակուցը կարևոր դեր է խաղում իմունային համակարգի աշխատանքում։ Այն մասնակցում է T-բջիջներին ազդանշանների փոխանցմանը և օգնում նրանց արդյունավետորեն հարձակվել վարակված բջիջների վրա։ Արդյունքները հրապարակվել են «Frontiers in Immunology» ամսագրում։
Սպիտակուցի գործառույթները ճշտելու համար գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ առանց POSH-ի՝ իմունային T-բջիջները բավական երկար չեն ապրում, որպեսզի վերածվեն հիշողության բջիջների, որոնք «հիշում» են տեղափոխված ինֆեկցիաները։
Այդպիսի բջիջներն անհրաժեշտ են օրգանիզմի երկարատև պաշտպանության համար. կրկնակի վարակվելու դեպքում դրանք ի վիճակի են արագ ճանաչել սպառնալիքը և գործարկել հզոր իմունային պատասխան, հաճախ մինչև ախտանիշների ի հայտ գալը։
«Մենք տեսնում ենք, որ POSH-ը հեռացրած մկները չեն կարող նույնքան արդյունավետ պայքարել ինֆեկցիաների դեմ, — նշել է հետազոտության հեղինակ Մարկ Դենիելսը։ — Բացի այդ, ուռուցքի դեմ պայքարում նրանց իմունային բջիջներն ավելի դանդաղ են վերականգնվում, քան քաղցկեղայինները»։
Դենիելսի խոսքով՝ POSH-ի բացակայությունը լիովին չի զրկում իմունիտետը ֆունկցիայից, բայց այն անկարող է դարձնում կայուն պաշտպանություն ձևավորելու համաչ։
«Համաձայն մեր մոդելների, իմունային համակարգը դեռևս արձագանքում է սկզբնական փուլում, բայց չի կարող ապահովել երկարատև իմունային պատասխան», - հստակեցրել է գիտնականը։
Այս հայտնագործությունը կարող է մեծ նշանակություն ունենալ աուտոիմունային և ուռուցքաարյունաբանական հիվանդությունների բուժման համար։ Գիտնականների խոսքով՝ POSH-ի վրա ազդեցությունը կարող է օգնել T-բջջային ուռուցքների դեմ պայքարին, օրինակ՝ լեյկեմիայի և լիմֆոմայի։ Սակայն, այս մոտեցման արդյունավետությունը կախված է կոնկրետ քաղցկեղի տեսակից և ծագումից։
«Մենք արդեն որոշել ենք, թե ուռուցքների որ տեսակներն են ենթակա POSH-ի դելեցիայի (բացակայության), իսկ որոնք՝ ոչ։ Սակայն դեռ շատ ավելի շատ հետազոտություններ պետք է կատարվեն, որպեսզի հստակ հասկանանք, թե քաղցկեղի որ ձևերը կարելի է բուժել այս մեխանիզմի օգնությամբ», — ընդգծել է Դենիելսը։






