Թմրամոլների հետ աշխատող իրավապաշտպաններն ասում են` եթե թմրամիջոց հայթայթելու վրա ծախսվող էներգիան թմրամոլը ծախսի ինչ-որ բիզնեսի համար, այդ բիզնեսը կծաղկի։ Ասում են`եթե առաջ թմրամիջոցներով տարվում էին ավելի շատ քրեական ենթամշակույթին պատկանող մարդիկ, ապա այսօր այդ շրջանակը փոխվել է։ Ինտերնետի միջոցով թմրամիջոցների պահանջարկը մեծացել է մտավոր աշխատանքով զբաղվող երիտասարդների մոտ, ու սա լուրջ խնդիր է։

Մեր զրուցակիցը 22 տարեկանից սկսել է օգտագործել «չեռնյաշկա», հետո հերոին, փորձել է նաև կրիստալը, որի ազդեցությամբ 21 օր չի քնել, ու ասում է` դա ամենավատ բանն է եղել իր կյանքում։

Բոլոր տեսակի հոգեակտիվ նյութերից կախվածությունների ժամանակ չկա այդպիսի մի օրգան համակարգ, որը չի տուժում` սկսած ոտքի մատներից մինչև մազերի ծայրը։

Ամենածանր հարվածը ստանում է կենտրոնական նյարդային համակարգը։ Այսինքն ուղեղը, բնավորությունը, մտածելակերպը, կամային ոլորտը, հուզական ոլորտը։ Գրեթե բոլոր թմրամիջոցների օգտագործման դեպքում նաև հոգեկան խնդիրներ են առաջանում։ Լինում են ընկալման խանգարումներ, ցնորքներ, զառանցական մտքեր, պարանոյալ մտքեր, ինքնասպանության մտքեր և ցավոք սրտի՝ ավարտին հասցված դեպքեր, հիվանդը դառնում է սոցիալապես վտանգավոր շրջապատի համար։

Կախվածությունների մասնագետ Սուրեն Նազինյանի խոսքով՝ թուլանում է մարդու ինքնաքննադատությունը, ինչի հետևանքով կարող է գնալ ծայրահեղ քայլերի։

Մանրամասները՝ տեսանյութում։