Հայաստանի առողջապահության նախարարությունը առաջիկա օրերին Կառավարություն կուղարկի համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման մասին օրենքի նախագիծը։ Այս մասին հոկտեմբերի 30-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Համընդհանուր բժշկական ապահովագրության փաթեթը գտնվում է որոշումների կայացման, ինչպես նաև 2026 թվականի պետբյուջեի նախագծի շրջանակներում վերջնական ճշգրտումների մտցման եզրափակիչ փուլում։ Մոտակա օրերին այն կուղարկենք Կառավարության քննարկմանը։ Մեր նպատակն է մինչև տարեվերջ ընդունել օրենքը։ Դա թույլ կտա մեզ սկսել մեկնարկային փուլը՝ արդեն 2026 թվականին», - ասել է Ավանեսյանը։»
Նա նախարարության 2026 թվականի բյուջեն պատմական է անվանել։






