այաստանի առողջապահության նախարարությանը 2026 թվականին լրացուցիչ 44 մլրդ 313 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ միջոցները կուղղվեն համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։

«Ընդհանուր առմամբ, Առողջապահության նախարարությանը կհատկացվի 210 մլրդ 911 մլն դրամ։ Տվյալ ոլորտում ծախսերի ավելացումը գրեթե ամենաէականը կլինի», - նշել է Հովհաննիսյանը։