ԱՄՆ գիտնականները պարզել են, որ երեխայի աղիքային միկրոբիոմը կարող է ազդել նրա հուզական առողջության վրա կյանքի հետագա փուլերում, օրինակ՝ կրտսեր դպրոցական տարիքում:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications հանդեսում:
Հետազոտությունը պարզել է, որ եթե երեխաների աղիքներում մոտ երկու տարեկանում ավելի շատ Clostridiales խմբի և Lachnospiraceae ընտանիքի մանրէներ են եղել, ապա այդ երեխաները մոտ յոթուկես տարեկանում ավելի հակված եմ լինում տագնապ կամ դեպրեսիա (այսպես կոչված ներքին ախտանիշներ) ցուցաբերելուն:
Գիտնականների կարծիքով, մեխանիզմը հետևյալն է. մանրէների կազմն ազդում է ուղեղի հույզերին առնչվող հատվածների միջև կապի (այսինքն՝ միացությունների) վրա: Իսկ այդ ուղեղային ցանցերն արդեն որոշում են՝ ինչպես ենք զգում, արձագանքում և հաղթահարում:
Հետազոտությունը հիմնված էր Սինգապուրում անցկացված կոհորտային ընդլայնման նախագծի տվյալների վրա, որտեղ 2 տարեկանում երեխաներից հավաքվել են կղանքի նմուշներ, 6 տարեկանում կատարվել են մագիսառեզոնանսայի շերտագրություններ, իսկ 7,5 տարեկանում ծնողներից հարցում է անցկացվել իրենց երեխայի վարքագծի վերաբերյալ։
Գիտնականներն ընդգծում են, որ դեռևս հնարավոր չէ վստահորեն ասել, որ մեկ մանրէ կամ մեկ փոփոխություն տագնապ կամ դեպրեսիա է առաջացնում. անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ Այնուամենայնիվ, հնարավոր են հեռանկարներ. եթե ճշգրիտ իմանանք՝ հատկապես որ միկրոօրգանիզմներն են ազդում հուզական զարգացման վրա, հնարավոր կլինի ազդել միկրոբիոմի վրա՝ սննդակարգի, կենդանի միկրոօրգանիզմների (probiotic) և կենսակերպի միջոցով։






