Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ կարող է սթրեսը անել Ձեր արտաքինի, եւ մասնավորապես՝ դեմքի հետ:

Փորձելով պարզել, թե ինչպիսին կարող է հիշյալ ազդեցությունը 10 տարվա ընթացքում լինել, 45-ամյա լրագրողուհի Աննա Մեյգին դատական նկարչի օգնությանն է դիմել: Նրանք միասին հենց իր՝ Աննայի եւ երեք այլ կամավորների դիմանկարներն են ստեղծել. ստորեւ պատկերված է, թե ինչպիսի տեսք են նրանք 10 տարի անց ունենալու, եթե մինչ այդ շարունակաբար նույնչափ սթրեսի ենթարկվեն, որքան ներկայումս է առկա:

Ահա թե որչափ կփոխվի Աննան, եթե շարունակի շաբաթը 7 օր աշխատել, սնվել՝ ինչով պատահի եւ ժամանակ չգտնել՝ իրենով զբաղվելու եւ հանգստի համար.

Սա էլ 26-ամյա Օլիվիան է, ով սթրեսային իրավիճակներում ծխախոտ է օգտագործում եւ կարմիր գինի խմում: 36 տարեկանում նա այսպիսի տեսք է ունենալու.

Սեմը 33 տարեկան է: Նա առաջ չափազանց շատ էր գարեջուր եւ գինի օգտագործում, բայց հետո, հասկանալով, որ ալկոհոլը վնասակար է առողջության համար, սովորությունից հրաժարվելու փորձեր է արել: Սակայն հիմա էլ, սթրեսային իրավիճակների ազդեցությամբ, սկսում է առաջվա նման խմել եւ անառողջ սննդակարգով առաջնորդվել: Նույն տեմպերով շարունակելու դեպքում 10 տարի անց նա մոտավորապես հետեւյալ տեսքը կունենա.

24-ամյա Դենին օրական 3-4 սիգարետ է ծխում, մեծ քանակությամբ շոկոլադ ընդունում, ալկոհոլ օգտագործում եւ սպորտով զբաղվում: Նույն կերպ շարունակելու դեպքում 34-ամյա Դենին հետեւյալ տեսքը կունենա: 

Ուրեմն ի՞նչ է անում սթրեսը՝ արտաքինի հետ

Սպիտակ մազեր. սթրեսի հետեւանքով մազերն ավելի շուտ են սպիտակում

Հետքեր՝ մաշկին. ակնեի, պզուկների եւ մաշկային հետքերի առաջացման գլխավոր պատճառներից մեկը հենց սթրեսն է հանդիսանում, որի հետեւանքով մաշկն ավելի հաճախ է բորբոքվում, չորանում եւ, փայլն ու գրավչությունը կորցնելով, առավել վաղ ծերանում:  

Շրջանակներ՝ աչքի տակ. քնի պակասը եւ սթրեսը աչքերի տակ ի հայտ եկող շրջանակների գլխավոր պատասխանատուն են համարվում: 

Սրանք ընդամենը մի քանիսն են այն՝ արտաքինին առնչվող խնդիրներից, որոնք սթրեսի ազդեցությամբ կարող են երեւան գալ: Իրականում դրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է: Այնպես որ՝ միգուցե սկսեք ինչ-որ բա՞ն փոխել Ձեր կյանքում: