Ճառագայթային թերապիան ուռուցքային հիվանդությունների բուժման հիմնական մեթոդներից է։ Այն սկսելուց առաջ մասնագետները բարդ, բազմափուլ եւ երկարատեւ նախապատրաստական աշխատանք են կատարում։ Դա անհրաժեշտ է ուռուցքի առավել ճշգրիտ, թիրախային ճառագայթում իրականացնելու համար՝ պաշտպանելով հարակից օրգաններն ու հյուսվածքները։ Այդ ամենի համար պահանջվում են ժամանակակից արագացուցիչներ՝ նորագույն ապարատային եւ ծրագրային ապահովմամբ։

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնի մասնագետները ներկայացնում են այդ նախապատրաստական փուլերն ու բացատրում, թե ինչու են դրամք անհրաժեշտ։