Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Էբոլա հեմոռագիկ տենդից տուժած երկրների քաղաքացիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ ցուցում է հղել՝ իր բոլոր արտասահմանյան ներկայացուցչություններին:

Իսրայելական Haaretz պարբերականի հաղորդմամբ, երկրի ԱԳՆ-ն «Լիբերիայի, Սիերա-Լեոնեի եւ Գվինեայի քաղաքացիներին մուտքի արտոնագիր չտրամադրելու» վերաբերյալ ցուցումներ պարունակող հեռագրեր է ուղարկել բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Թերթի հաղորդմամբ, վերոհիշյալ ցուցումները գաղտնազերծման ենթակա չեն: 

Էբոլա հեմոռագիկ տենդից մահացածների ընդհանուր թիվը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացված տվյալների, 4960 է կազմում, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվածներինը՝ 13 268: