«Իդեալական համակարգ չի լինելու»: Փաշինյանի այս զգուշացումը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, որը կսկսի գործել 2026-ի հունվարի մեկից: «Սկզբնական շրջանում խնդիրներ լինելու են»,- կանխատեսում են վարչապետն ու նախարարը: 

Համակարգի ներդրումը մի քանի անգամ հետաձգվել է: Բարեփոխումը մեծ է, մտավախությունները շատ,- ասում է Փաշինյանը:

Առողջության ապահովագրությունը բոլորի համար կլինի նույն փաթեթն ու նույն գինը՝ տարեկան 129 հազար դրամ, սակայն 2026-ին ոչ բոլորը դրանից կօգտվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։